Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«ՈՒլիսի» վստահ ընթացքը

«ՈՒլիսի» վստահ ընթացքը
07.10.2014 | 11:09

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում «ՈՒլիսը» շարունակում է հաղթական միավորներ կուտակել և ավելի ու ավելի ամրապնդել չեմպիոնական հավակնությունները: Հյուրընկալվելիս այս անգամ հաղթել է «Բանանցին»: Գրանցվել է 2:0 հաշիվ: «Շիրակը» նույնպես երեք միավոր է վաստակել՝ տանը 3:2 հաշվով պարտության մատնելով «Արարատին»: Ավելի քան գոլառատ է եղել «Գանձասար»-«Փյունիկ» դիմակայությունը: Տանտերերը հյուրերի չորս գնդակին կարողացել են պատասխանել երեքով: «Միկայի» հետ խաղում վստահ ելույթ է ունեցել «Ալաշկերտը»՝ 2:0: Իններորդ տուրից հետո քսանհինգ միավորով «ՈՒլիսն» առաջին հորիզոնականում է: Երկրորդն ու երրորդը «Փյունիկն» ու «Գանձասարն» են: Նրանք ունեն տասնվեց և տասնչորս միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ